fbpx
Կառավարություն

Նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 20929 զանգ․ զեկույց

Մայիսի 3-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների շրջանակներում ամփոփովում են նախորդ շաբաթ իրականացված աշխատանքները և նախանշվում են իրագործման ենթակա միջոցառումերը:

ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին ապրիլի 26-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:

Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին, որ հանրապետության տարբեր հաստատություններում իրականացվում են աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես` ստուգվում է ռիսկերի կառավարման պլանների կիրառկելիությունը:

Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 20929 զանգ:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 5 զանգ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է նաև հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 37 հետազոտություն:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում են մարզերում փրկարարական համազգեստի կրմանը և բաշխմանը, ծառայողների կարգապահական խնդիրներին, մարզերից ստացվող լուսանկարների որակին, նոր թվային քարտեզների ներդրմանը, վարժանքների և անակնկալ ստուգումների կազմակերպման գործընթացին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ