Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեմ է արտահայտվել սոցիալական կայքի մասնատմանը:
Ծանոթանալով Քրիս Հյուզի հոդվածին, որում նա կոչ է արել բաժանել Facebook ընկերությունը նրա սեփականատիրոջ զգալի ազդեցության պատճառով՝ մասնավորապես ընտրողների տրամադրության վրա, Ցուկերբերգն ասել է.
«Երբ ես կարդացի նրա գրածը, նախևառաջ մտածեցի, որ նրա առաջարկը չի օգնի լուծել խնդիրները: Կարծում եմ, որ եթե ձեզ մտահոգեին ժողովրդավարությունն ու ընտրությունները, ապա կցանկանայիք, որ լիներ այնպիսի ընկերություն, ինչպիսին մերն է, որը կարողանում է տարեկան միլիարդավոր դոլարներ ներդնել ընտրությունների միջամտությանը դիմակայելու գործում նորագույն միջոցների մշակման համար»:
Facebook-ի սեփականատերը նաև հավելել, որ իրական խնդիրներ առկա են, և դրանք վերաբերում են վնասակա կոնտենտին: