fbpx
Գիտություն

NASA-ն 11 ընկերություն է ընտրել Լուսին ուղարկվելիք ապարատների նախատիպերն արտադրելու համար

Ամերիկյան NASA-ն արդեն ընտրել է 11 ընկերություն, որոնք կզբաղվեն «Արտեմիս» լուսնային ծրագրի շրջանականերում արբանյակի վրա իջեցման համար տիեզերական ապարատների նախատիպերի մշակմամբ և ստեղծմամբ։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է տիեզերական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ցուցակում են հայտնվել Aerojet Rocketdyne-ը, Blue Origin-ը, Boeing-ը, Dynetics-ը, Lockheed Martin-ը, Masten Space Systems-ը, Northrop Grumman Innovation Systems-ը, OrbitBeyond-ը, Sierra Nevada Corporation-ը, SpaceX-ը և SSL-ը: Դրանք բոլորը հետագա վեց ամսում կզբաղվեն նախատիպի ստեղծման աշխատանքով:

«Մեր խումբն ուրախությամբ սպասում է Լուսին վերադարձին՝ հնարավոր ամենակարճ ժամկետում, և մեր պետական-մասնավոր գործընկերությունը մարդկանց իջեցման համակարգերի ուսումնասիրման համար կարևոր քայլ է այդ գործընթացում», – հայտարարել է NASA-ում Լուսնի հետազոտության ծրագրի տնօրեն Մարշալ Սմիթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ