fbpx
Աշխարհ

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում համաձայնեցնել գործողությունները խոսքերի հետ

Բանակցությունների ու խորհրդակցությունների իմաստազուրկ չլինելու համար պետք է անկեղծ լինեն։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լու Կանգը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությունն այն մասին, որ հույս ունի Չինաստան այցելել՝ շարունակելու առևտրային բանակցությունները։

Նրա խոսքով՝ Չինաստանը միշտ հանդես է եկել միջազգային գործերում երկխոսությունների և խորհրդակցությունների ճանապարհով տարաձայնությունները հարթելու օգտին և կարծում է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը բանակցություններն են։ Նա նշել է, որ Չինաստանը կառուցողական դիրքորոշում է որդեգրել նախորդ առևտրատնտեսական հարաբերություններում, անգամ եթե ամերիկյան կողմը բանակցությունները դրել է բարդ իրավիճակում։

Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին հետևել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահի սկզբունքին, կատարել խոստումները և համաձայնեցնել գործողությունները խոսքերի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ