fbpx
Ժամանց

ԱՄՆ-ում դեռահասը գտել է 34000 տարեկան մաստոդոնտի ծնոտ

Ամերիկյան Այովա նահանգում դեռահասը, որը փնտրել է նետերի ծայրակալները, ավելի հետաքրքիր բան է գտել։ Նա հայտնաբերել է նախապատմական մաստոդոնտի ծնոտ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

7 սմ-ից մի փոքր ավել երկարությամբ ոսկորը պատկանել է մաստոդոնտի ձագին՝ ժամանակակից փղերի նախնիին։ Ենթադրվում է, որ նրանք այդ տարածքում ապրել են 34 հազար տարի առաջ:

Այովա նահանգի համալսարանի Պալեոնթոլոգիայի պահեստարանի փորձագետները, որոնց մոտ է այժմ նախապատմական կենդանու ծնոտը, կարծում են, որ այն պատկանել է ավելի քան 2 մետր հասակով մաստոդոնտի:

Նշվում է, որ ծնոտի ոսկորը պահեստարանին տրամադրել են տեղացի ֆերմերները, որոնք դա արել են անանուն հիմքով, քանի որ չեն ցանկանում իրենց տարածքներում խրախուսել հնագիտական որոնումների իրականացումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ