ՀՀ Տտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ուսանողներ,
բազմաթիվ հարցեր եմ ստանում վաղվա անելիքների հետ կապված, որոնք պատասխանի են սպասում։ Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ, որպես համալսարանի ղեկավար, ճիշտ չեմ համարում իմ կողմից որևէ տեսակի ուղղորդող միջամտություն հանրապետության վարչապետի հայտարարությամբ պայմանավորված գործընթացներին։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կրթական ծառայություններ մատուցող կազմակերպություն է, իսկ դուք բոլորդ՝ ազատ քաղաքացիներ, ովքեր օգտվում են այդ ծառայություններից։ Հետևաբար՝ միայն դուք եք որոշում, թե ինչպես պետք է իրացնեք քաղաքացու ձեր իրավունքները, ինչպիսի քաղաքացիական դիրքորոշում պետք է ունենաք և թե որ դեպքում եք հանգիստ լինելու ձեր խղճի առջև։ Համալսարանի ղեկավարությունը որևէ կերպ ո՛չ խոչընդոտելու է և ո՛չ ուղղորդելու։ Խնդրում եմ այս հայտարարությունն ընդունել որպես հիմք հետագա բոլոր նմանօրինակ իրավիճակներում»։