fbpx
Հասարակություն

Ես կարծում եմ՝ սահմանադրական կարգ չի խախտվել․ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրության մեջ օրեցօր խորանում է դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը:

Այն հարցին, թե արդյոք առավոտյան խախտվել է սահմանադրական կարգը, նա պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ սահմանադրական կարգը չի խախտվել: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում մի քանի ժամ առաջ, բխում էր այն հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունից, որը տեղի է ունեցել արդեն իսկ մեկ տարի առաջ»:

Լիլիթ Մակունցը նշեց, որ միջազգային կառույցներն այս պահին չեն շտապում գնահատականներ հնչեցնել ժողովրդի կողմից արդարադատության պահանջի մասին:

«Միջազգային հանրությունն ըմբռնումով է մոտենում հանրության անհագ պահանջին` ունենալու ՀՀ-ում անկախ դատական իշխանություն և վերափոխված դատական համակարգ»,- ասաց Մակունցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ