ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ կընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին News.am-ին հայտնել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը։
«Հոգաբարձուների խորհուրդը, որն ունի 32 անդամ, մեկ շաբաթվա ընթացքում ռեկտորի ԺՊ-ի ընտրության հարցը Հոգաբարձուների խորհրդի նիստում կդնի քվեարկության: ԵՊՀ ռեկտորի ԺՊ կընտրվի խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն օրենքով սահմանված կարգով կարող է պաշտոնավարել մինչեւ 6 ամիս, այնուհետեւ կհայտարարվի մրցութ ռեկտորի պաշտոնի համար»,- ասաց Իսրայելյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 23-ին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել։ Նա այդ պաշտոնում էր 2006 թվականից։