fbpx
Աշխարհ

Միսիսիպիում արգելափակվել է հղիության արհեստական դադարեցման օրենքը

Միսիսիպիի դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել է նահանգի օրենքը «պտղի սրտի բաբախի մասին», որն արգելում է ընդհատել հղիությունը հղիության վեցերորդ շաբաթից հետո։ Այս մասին տեղեկացնում է ABC News հեռուստաալիքը։

Շրջանային դատարանի դատավոր Քառլթոն Ռիվզը հայտարարել է, որ մայիսին ընդունված օրենքը խոչընդոտում է կանանց ազատ ընտրությանը, որը գլխավորն է մարդու արժանապատվության և անկախության համար։

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից։

Հղիության արհեստական դադարեցումն ԱՄՆ-ում թույլատրված է դաշնային մակարդակով։ Համապատասխան պատմական որոշումն ընդունել է Գերագույն դատարանը 1973-ին։

Վերջին տարիներին մի շարք նահանգներ խստացրել են հղիության դադարեցման սահմանափակումները։ Այս տարվա ապրիլին Ինդիանայում դե ֆակտո արգելվեցին երկրորդ եռամսյակում հղիության դադարեցումները, իսկ Օհայոյում ընդունվեց օրենք վաղ դադարեցումների (այն պահից, երբ կարելի է տարբերել սաղմի սրտի բաբախյունը) արգելման մասին։ Նման օրենքներ՝ կապված պտղի սրտի բաբախի հետ, այս տարի ընդունել են Ջորջիան, Քենթուկին և Միսիսիպին, նրանց կարող են հետևելևս 12 նահանգներ։ Հղիության ընդհատման հնարավորությունների այս կամ այն չափով խստացման օրենքները հասնում են տասնյակների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ