ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Տոկիոյում գործնական շրջանակների ներկայացուցիչների առաջ, հայտարարել է, որ հույս ունի Ճապոնիայի հետ առևտուրն առավել ազնիվ դարձնել:
«ԱՄՆ-ն և Ճապոնիան առևտրային հարաբերությունների հարցով լարված բանակցություններ են վարում: Հուսով եմ՝ այժմ առավել ազնիվ կլինի այդ առևտուրը: Կարծում եմ՝ մենք դա կանենք: Մոտակա մի քանի ամիսների ըթնացքում հույս ունեմ մեծ հայտարարություն անել»,- հեռուստաալիքը մեջբերում է Թրամփի խոսքը:
ԱՄՆ նախագահն այսօր ժամանել է Տոկիո: Թրամփը կհանդիպի կայսր Նարուխիտոյի և վարչապետ Սինձո Աբեի հետ, կայցելի նաև ամերիկյան ռազմաբազա: Թրամփն առաջին պաշտոնական հյուրը կլինի այն բանից հետո, երբ գահը զբաղեցրեց կայսր Նարուխիտոն: