ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրիտանիա կատարած այցի ժամանակ արքայազն Հարին անտեսել է նրան: The Mirror-ը հաղորդում է, որ թագավորական ընտանիքի անդամը հատուկ չի մոտեցել ամերիկյան առաջնորդին, մինչ Բուքինհեմյան պալատի Թագավորական պատկերասրահում նա դիտել է նկարները, հաղորդում է Lenta-ն:
Արքայազն Հարին նաև չի ներկայացել Թրամփի պատվին կազակերպված ճաշկերույթին: Լրագրողների կարծիքով արքայազն Հարիի պահվածքը կապված է նրա հետ, որ քաղաքական գործիչը վիրավորել է նրա կնոջը: Դոնալդ Թրամփը The Sun-ին տված հարցազրույցում Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին նաղկալի է անվանել, երբ իմացել էր, որ նա տգեղ է արտահայտվել իր նախընտրական արշավի մասին:
Նախկին դերասանուհին նրան մեղադրել էր «կնատյաց» և «տարաձայնությունները սրող» հայտարարություններում: Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը նրան հաջողություն է մաղթել և վստահություն հայտնել, որ նա շատ լավ ամերիկյան արքայադուստր կդառնա: