Հունիսի 8-ին Ղազախստանում լռության օր է: Երկրում արգելվում է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն իրականացնել մինչև ընտրական տեղամասերի փակումը: Տեղեկացնում է EFE լրատվական գործակալությունը:
Նախագահական աթոռի համար կպայքարի 7 թեկնածու: Ըստ հարցումների՝ բնակչության 70 տոկոսից ավելին պատրաստ է քվեարկել ղեկավարող «Օթան» կուսակցության կողմից առաջադրված Կասիմ Ժոմարտ Տոկաևի օգտին: