fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն կոչ է արել հարգել Մոլդովայում ընտրությունների արդյունքները

ԱՄՆ պետքարտուղարությունը փետրվարի 24-ին Մոլդովայում կայացած ընտրությունները մրցակցային է անվանել և երկրում քաղաքական հակամարտության կողմերին երկխոսության կոչ արել։ Այս մասին նշվում է գերատեսչության հայտարարությունում։

«Միացյալ Նահանգները Մոլդովայում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերելու և քաղաքական երկխոսության միջոցով առաջխաղացման ճանապարհ գտնելու մասին է կոչ անում։ Փետրվարի 24-ի խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, սատարել մարդու հիմնական իրավունքները։ Այդ ընտրություններում արտահայտված մոլդովացի ժողովրդի կամքը պետք է պահպանվի առանց միջամտության»,-նշել են պետքարտուղարությունում։

Հայտարարությունում ասվում է նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել «Մոլդովայի և նրա քաղաքացիների համար ժողովրդավարական ապագան»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ