Տավուշի մարզպետարանը Աչաջրի բժշկական կենտրոնին հատկացրել է շտապօգնության ավտոմեքենա։
Բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանն ասում է, որ շտապօգնության ավտոմեքենան կենտրոնի համար մեծ անհրաժեշտություն էր։ “Շնորհակալ ենք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին աջակցության համար։ «Շտապօգնության ավտոմեքենան հագեցած է առաջին բուժօգնության բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա շտապ անհետաձգելի դեպքերում մարդկանց տեղափոխել Իջևանի կլինիկա»,-ասում է Կորյուն Վարդապետյանը։
Աչաջրի բժշկական կլինիկայի ծննդատունը մեծ ծանրաբեռնվածություն ունի։ Այստեղ տարեկան մինչև 150 ծնունդ է գրանցվում։
Կենտրոնը Հայաստան-Արցախ-Սփյուռք հիմնադրամի կողմից ճանաչվել է լավագույններից մեկը։ Հունիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցանակաբաշխությունը։
Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։