Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն առանց քննարկման հաստատել է Ղրիմի և Սևաստոպոլի դեմ սահմանափակիչ միջոցները 12 ամսով երկարացնելը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման չճանաչման քաղաքականության շրջանակում: Այս մասին հունիսի 12-ին լրագրողներին հայտնել է Բրյուսելի մի աղբյուր:
«Որոշումն ընդունվել է առանց քննարկման: Պաշտոնական երկարացումը ԵՄ-ի խորհուրդը նախարարների մակարդակով կհաստատի հաջորդ շաբաթ»,- ասել է նա։
Տեղեկությունը հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: