Սերբիայի առաջնորդը կոչ է արել Թրամփին ճնշում գործադրել Կոսովոյի վրա, որ վերջինս վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հաղորդում է AP-ը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ նա հետևում է ԱՄՆ-ի նախագահի ակտիվ և համարձակ աշխատանքին, որը երբեմն հանգեցնում է խնդիրների լուծման անսպասելի մոտեցման: Վուչիչը խնդրել է Թրամփին ազդել Պրիշտինի վրա, որպեսզի վերջինս չեղարկի սերբական ապրանքները ներկրելու համար սահմանված մաքսերը, որպեսզի հնարավոր դառնա վերսկսել բանացկությունները կոմպրոմիսային որոշում կայացնելու համար:
Սերբիայի և Կոսովոյի միջևբանակցությունները հայտնվել էին փակուղու մեջ անցած տարեվերջին, երբ Պրիշտինը սահմանել էր սերբական ապրանքների համար մաքսեր 100 տոկոսի չափով: