fbpx
Աշխարհ

Թբիլիսիում հոսպիտալացված ցուցարարներից մեկը մահացել է

Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին են հայտնում: Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 մարդ է վիրավորում ստացել նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով:

Տուժածների թվում 80 ոստիկան կա: Նշվում էր նաև, որ 102 մարդ դեռևս հիվանդանոցում է, որոնցից 3-ը՝ վերակենդանացման բաժնում:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանում։ Դրանց պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն է, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Հավելենք, որ ցույցերի ֆոնին հունիսի 21-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ Իրակլի Կոբախիձեն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ