fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում ռեկորդային շոգ է

Ֆրանսիան կարող է գերազանցել ամենաբաձր ջերմաստիանի ռեկորդը սաստիկ շոգի ժամանակաշրջանի ողջ պատմության ընթացքում, որն այս այս շաբաթ ընդգրկել է ամբողջ Եվրոպան: Ընթացիկ ռեկորդը -44.1 C է: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը աննախադեպ կարմիր զգուշացում է հայտարարել երկրի հարավային 4 շրջանների համար:

Եվրոպայում դժոխային շոգ է տիրում: Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը և Չեխիան հունիսին ամենաբարձր ջերմաստիճաններն են գրանցվել, իսկ Իսպանիայում հրշեջները պայքարում են վերջին 20 տարում ամենասարասփելի կատալոնյան հրդեհների դեմ:

Օդերևութաբանները պնդում են, որ շոգի պատճառ է հյուսիսային Աֆրիկայից ներթափանցած տաք օդը: Այն Կենտրոնական Եվրոպայում բարձր ճնշման պատճառ է դարձել: Սպասվում է, որ Ֆրանսիայի հարավում՝ Գար, Վոկլյուզ, Էրո և Բուշ դյու Ռոն շրջաններում ուրբաթ ջերմաստիճանը 42 ° С-ից մինչև 45 ° С. կհասնի:

Ֆրանսիայի իշախնությունները ուժեղացրել են ջրի օգտագործման սահմանափակումները ջերմայի ալիքի դեմ հետևանքների պայքարի համար: Տասնյակ դպրոցներ փակվել են:

Առողջապահության նախարար Ագնես Բուզինն ասել է, որ անհագստացած է ուժեղ շոգի պատճառով արտակարգ ծառայություններին զանգերի թվի ավելացումից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ