Մադրիդի «Ռեալ»-ը խնդրանքով դիմել է Լա Լիգայի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը ցանկանում է նոր մրցաշրջանի մեկնարկի տնային հանդիպումներն անցկացնել մեկ այլ մարզադաշտում: Բանն այն է, որ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը վերանորոգման փուլում է:
Հաղորդվում է, որ շինարարական աշխատանքները մի փոքր ուշացումով են մեկնարկել, ինչի պատճառով մարզադաշտը պատրաստ չի լինի օգոստոսի վերջին հանդիպումներ ընդունել: