Ամերիկայի գավաթի 3-րդ տեղի համար պայքարում մրցում էին Արգենտինայի և Չիլիի հավաքականները։
Առաջին խաղակեսում Սերխիո Ագուերոյյի և Դիբալայի գոլերի շնորհիվ Արգենտինան ընդմիջման գնաց 2 գնդակի առավելությամբ։ Երկրորդ կեսում Չիլին վաստակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Արթուրո Վիդալը։ Խաղն այդպես էլ ավարտվեց։
Այսպիսով, Արգենտինան հաղթեց 2:1 հաշվով և նվաճեց Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը։
https://www.youtube.com/watch?v=rScEKG06V38
Հիշեցնենք, որ 37-րդ րոպեին ուշագրավ դեպք գրանցվեց և Մեսսին ու Մեդելը հեռացվեցին դաշտից։