fbpx
Արցախ

Զանգելանից դուրս է բերվել 14 զինծառայողի աճյուն

Նախօրեին Արցախի փրկարարները Զանգելանից դուրս են բերել 14 զինծառայողի աճյուն։

Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշել է, որ այսօր որոնողական աշխատանքներ են տարվելու Ասկերանի վերին ենթաշրջանի, Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի ու Կուբաթլու հատվածներում:

Թադևոսյանի խոսքով՝ մինչ այս հայտնաբերվել են 1211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ