fbpx
Արցախ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի գրասենյակը։

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի մի շարք հարցեր: Հանդիպումից հետո նրանք միասին այցելել են Պաշտպանության նախարարություն, որտեղ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակն առաջնագծում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ