fbpx
Իրավական

ԱԱԾ-ն՝ թուրքական ԶՈւ-ի ներկայացուցիչների ՀՀ մուտքի մասին լուրի վերաբերյալ

Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին պաշտոնապես հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

«Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից», – ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ