fbpx
Արցախ

Պաշտպանության նախարարության անունից տարածվող լուրերը կեղծ են

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ արձագանքելով ժամեր առաջ «Facebook-ի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տարածված հայատառ այն գրառմանը, թե իբր ԱՀ ՊԲ֊ ն Արցախի բնակիչներին նախազգուշացնում է պատրաստ լինել «արտակարգ տարհանման», հորդորում է չտրվել սադրանքների և զերծ մնալ չճշտված լուրեր տարածելուց։

ԱԱԾ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից վերջին շրջանում ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձերը, կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ