Armtimes.com-ը գրում է.
«ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացրել հայկական ֆուտբոլում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան շարժման առաջնորդ Դենիս Սարգսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները իրացնելով օպերատիվ տեղեկություններ պարզել են, որ որպես ֆան շարժում ՀՖՖ–ից ստացել է տոմսեր 50 տոկոս էժան գնով, ապա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղի աշխատակցի (աշխատակիցների) միջոցով այն իրացրել է չզեղչված արժեքով:
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր տոմսերի մասին ու դեռ պարզ չէ, թե այս մեխանիզմով որքան ժամանակ են աշխատել»: