Ազգային Անվտանգության ծառայությունը այսուհետև ներկայանալու է նոր կայքով՝ www.sns.am: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ԱԱԾ գնդապետ Արմեն Քինակցյանն, այսօր լրագրողներին ներկայացնելով նոր կայքը, տեղեկացրեց, որ այն ինֆորմատիվ է, բոլոր տեղեկությունները՝ հասանելի։
«Այս կայքը հասանելիության սահմաններում ինֆորմատիվ է», – ասաց ԱԱԾ պաշտոնյան։
Կան առանձին խորագրեր՝ ըստ կառույցի գործունեության ոլորտների՝ հետախուզություն, հակահետախուզություն, հակահաբեկչություն։
Քինակցյանի խոսքով, գործունեության նոր ուղղություն է ավելացել իշխանափոխությունից հետո՝ տնտեսական անվտանգության ապահովում և կոռուպցիայի դեմ պայքար։
«Գիտեք՝ երկրի ղեկավարը հայտարարեց, որ մեր ծառայությունը պետք է զբաղվի այդ ոլորտով, և մենք դա պատվով ենք կատարում», – ասաց Քինակցյանը։
Ուշագրավ է, որ ԱԱԾ նոր կայքում կա նաև թեժ գծի հեռախոսահամար՝ 1-91, որին մարդիկ կարող են զանգել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում։