Իրավական

ԱԱԾ-ն ստուգողական միջոցառումներ է իրականցնում Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված

ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունը ստուգողական միջոցառումներ է իրականացնում:

«Գլխավոր դատախազի կողմից նշված նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն նաև Հատուկ քննչական ծառայություն: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին դեռ չենք կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավորված փաստեր, ապա կտեղակացնենք»,-ասաց Վանեցյանը:

Օրեր առաջ ՀՀ պաշպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ է գրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ անդրադառնալով նաև ՀՀ երկրորդ նախագահի հեղինակած գրքում տեղ գտած իրադարձությունների նկարագրություններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ