Հասարակություն
22:30 15/09/2021

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում

Սեպտեմբերի 15-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 90 ստուգայց։

«Արձանագրվել է 38 խախտում։ Դիտարկվել են նշված քաղաքների դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, դեղատները, գրասենյակները, առևտրի կենտրոնները։

Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ