Իրավական

ԱԱՏՄ-ն տնեսվարողների կողմից արձանագրել է խախտումներ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի և Նորք Մարաշ։

«ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք վերջին օրերին հաճախակի են գրանցվում այլ տնտեսվարողների մոտ ևս։ Անվտանգության նորմերի պահպանման դիտարկումը զուգակցվել է նաև խորհրդատվությամբ․ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները որոշ դեպքերում պատրաստակամություն են հայտնել անմիջապես շտկել իրենց աշխատանքում առկա թերությունները։

Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։ Առկա խախտումների հիմքով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։

Հարկ է շեշտել, որ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումն ընթանում է ողջ հանրապետությամբ՝ տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից։ Դրան զուգահեռ՝ գործունեության 24-ժամյա կասեցումներ են իրականացվում այն տնտեսվարողների հանդեպ, որոնց մոտ դիտարկումներն արձանագրել են խախտումներ»,- ասված է գրառման մեջ։

ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերով պարզում է տնտեսվարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումըԿորոնավիրուսի (Covid19)…

Geplaatst door ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am op Zaterdag 30 mei 2020

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ