fbpx
Իրավական

Ադրբեջանցի լրտեսի բացահայտումը և վտարումը․ ԱԱԾ-ն արխիվային փաստաթուղթ է հրապարակել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան էջում փաստաթղթի լուսանկար է տարածել՝ «Ադրբեջանական լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից» վերտառությամբ:

«1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»: Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար:

Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին «դիվանագետին»՝ գաղտնազերծելով և վերծանելով նրա ծածկագիր-հեռագրերի բովանդակությունը: Ակնհայտ էր, որ Թեքինսկին, օգտվելով դիվանագետի անձեռնմխելիությունից, փաստացի զբաղվում է լրտեսությամբ՝ տեղեկություններ հաղորդելով շատ ոլորտների, այդ թվում հայկական բանակի կառուցվածքի և զինվածության վերաբերյալ:

Իր հուշերում Սիմոն Վրացյանը գրում է. «Հայաստանը ներսից պայթեցնելու համար մեծ ճիգ էր թափում, մասնավորապես Ազրբեջանը, որը 1919 թ. մարտին դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնով Երևան ուղարկեց իր մոլեռանդ համաթուրքապաշտ գործիչներից մեկին` Խան Թեքինսկուն, պաշտոն տալով նրան` Հայաստանի ներսում մահմեդական խռովություններ կազմակերպելու»:

Թեքինսկին ամեն կերպ խոչընդոտում էր Շարուրի և Նախիջևանի միացումը Հայաստանին և ծածկագիր հեռագրերի միջոցով իր կառավարությանն իրազեկում էր հարավային և այլ շրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նա գաղտնի կապ էր պահպանում տեղի թաթարների հետ՝ նրանց դրդելով ապստամբության:

Գաղտնի գրագրությունների մի պատկառելի մասն էլ հայկական զինված ուժերի վերաբերյալ էր, որտեղ շարադրված էին ձեռք բերված տեղեկությունները հայկական բանակի թվաքանակի, զորատեսակների, զինվածության և այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Հետևելով լրտեսին և ուսումնասիրելով վերջինիս գործունեությունը՝ Հայաստանի կառավարությունը պահանջեց Ադրբեջանից հետ կանչել իր՝ այսպես կոչված դիվանագետին»,- գրված է ֆեյսբուքյան էջում:

https://www.facebook.com/www.sns.am/posts/490680888417647?__xts__[0]=68.ARDdx7JlyKYJv_sCokmOzC5z9PrkTUJIYBXzvfOcXRw5d0nKGl-gcXsJV7xCvoWvmKXGJgorL9eNYZ7xopBvpS_kxtpK3bMwJ9XuSmUlBlHDKyo_Wh7hx2MCynmQeJDtVUSFqsiKCsmGklEvV9bP3XwNTwZCfvocm2k6r_pMr9_-4G5zXAPVyjX_ZWkQCCkSnbjq8WprRg83hCSKDNSNkwnNZX5i9J4Kms_Yu19_m_8oXu1kI_yJP2PWqWgV9Sp_b6LJwn5iM-nFpgZIMHuuV3BZ-BOOcus1HZAONtlHwvYSr87_sGcewXxWGld9d9R4kMBTbsG65GRvZm8Dr5POkYQ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ