Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։
ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ տեղեկությունը չի մեկնաբանում։
«Այս պահին մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունենք»,-ասաց նա։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երևան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։
Աղբյուրը՝ News.am