fbpx
Խորհրդարան

ԱԱԾ պետի հրաժարականը պատահական է համընկել «Լուսավոր Հայաստանի» օրենսդրական նախաձեռնության քննարկման հետ. «Իմ քայլը»

ԱԺ-ի կողմից ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռացումը պատահականություն ենք համարում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ ճեպազրույցներիի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Ընդ որում, նրա խոսքով, համընկման կասկածներն արդարացված կլինեին, եթե հաշվի չառնեինք մեկ հանգամանք․

««Լուսավոր Հայաստանը» վաղուց և հետևողականորեն հայտարարում էր, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները պետք է որոշակի քաղաքական բնույթ կրեն: Կար նաև կառավարության շրջանակներում օրինագիծն ընդգրկելու նախաձեռնություն, սակայն մենք այն մերժեցինք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ