ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17-18 տարեկան միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ՀՀ արական սեռի քաղաքացիների համար։
- ԱԱԾ-ն բացահայտել է անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքեր
- Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին
Ուսման տևողությունը ՌԴ սահմանապահ ինստիտուտներում՝ հինգ, իսկ Վ․ Սարգսյանի անվան համալսարանում՝ չորս տարի։ Ուսման, կեցության և ճանապարհային ծախսերը հոգում է ազգային անվտանգության ծառայությունը։
Շրջանավարտները, ստանալով «լեյտենանտ» զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում և Երևան քաղաքում անվճար կարգով ապահովվում բնակարանով։
Ցանկացողները մինչև մարտի 30-ը կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 015-57-97-74, 094- 00-22-96:
