fbpx
Խորհրդարան
16:50 02/12/2019

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագծին տրվեց բացասական եզրակացություն

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ