Կառավարության այսօրվա նիստում որոշեց 2022-ի բյուջեից ԱԱԾ-ին գումար հատկացնել 975,686.3 հազ. դրամի չափով։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: