fbpx
Կրթություն

Աբովյանի N1 ավագ դպրոցում շարունակվում են բողոքի ակցիաները

Աբովյանի թիմ մեկ ավագ դպրոցում շարունակվում են բողոքի ակցիաները։ Որոշ աշակերտներ դասադուլ, իսկ ուսուցիչներ՝ գործադուլ են իրականացնում՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ։

Վերջերս կայացած տնօրենի ընտրություններում երկու թեկնածու էր մասնակցել, որոնցից մեկը ներկայիս տնօրենն է (մասնակցության պահին՝ համար 10 դպրոցի ուսուցչուհի), իսկ մյուսը՝ նախկին տնօրենը։

Մրցույթի արդյունքներով հաղթողն ի հայտ չէր եկել, ու ԿԳՄՍ նախարարի որոշմամբ՝ տնօրեն էր նշանակվել հայոց լեզվի ուսուցչուհին։

Այժմ որոշ աշակերտներ ու ուսուցիչներ բողոքում են այդ նշանակման դեմ։

Այսօր՝ ներկայիս տնօրենը դպրոց ժամանելուց հետո ասաց, որ իր վրա չի ստացվելու բարոյական ճնշում գործադրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ