fbpx
Հասարակություն

Աբովյան քաղաքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Մայիսի 6-ին, ժամը 01:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Լոնդոն» կոչվող խանութի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes E մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատարին, ինչի հետևանքով գազատարը վնասվել է, առկա է արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները տեղում սահմանել են հերթապահություն:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ