fbpx
Մարզեր

Աբովյանի գործող քաղաքապետը հայտնել է իր հաղթանակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր հաղթանակի մասին:

Ստորև ներկայայացնում ենք Վահագն Գևորգյանի գրառումը.

«Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։
Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։
Հաղթանակ!!!
Շնորհավոր ընկերության միջազգային օրը»:

Նշենք, որ ընտրությունների արդյունքների մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չկա։

https://www.facebook.com/MyAbovyan/videos/1962671197172903/?t=5

Հիշեցնենք, որ Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու՝ Վահագն Գևորգյան, Գրիգոր Գուլյան, Սասուն Գրիգորյան, Մանուկ Մկրտչյան, Արթուր Ղազարյան, սակայն հիմնական պայքարն ընթանում է ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ