Մարզեր

Աբովյանում loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Աբովյան քաղաքի ուսանողական թաղամասում՝ պետական քոլեջի տարածքում Կոտայքի մարզպետի և «Smart» հիմնադրամի համագործակցության արդյունքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են:

Հիշեցնենք, որ գործընթացը մեկնարկել է դեռ անցյալ տարի, և շատ շուտով Աբովյանը կունենա նմանը չունեցող հանրային գրադարան՝ հագեցած դասական ու մոդեռն գրականության նմուշներով, հարմարավետ Work’n’Roll կոնցեպտով ստեղծված աշխատանքային սրահներով, սեմինարներ ու դասընթացներ անցկացնելու սենյակներով։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ