fbpx
Իրավական

Աբովյանում ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան այրելու դեպքով կասկածյալներ չկան. ՔԿ նախագահ

Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածն այրելու դեպքով քրեական գործ է հարուցվել, որպես կասկածյալ ներգրավված անձ չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասով քրգործ է հարուցվել, ճանաչվել է տուժող, հարցաքննվել է շուրջ 20 հոգի որպես վկա, նշանակվել է դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն։ Դեռ որպես կասկածյալ ներգրավված անձ չկա»,–նշեց նա։

ՔԿ նախագահի խոսքով՝ Աբովյանում երեկվա ընտրության հետ կապված քրգործ չկա հարուցված։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում քաղաքապետի ընտրություններ էին։ Ընտրություններից մեկ օր առաջ այրել էին ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ