fbpx
Սպորտ

Աբրահամ Խաշմանյանի թեկնածության նկատմամբ որևէ բացասական ընկալում չկա. Մեսրոպ Առաքելյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակումը ֆեդերացիայում կրքեր է բորբոքել։ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է Խաշմանյանի նշանակման լուրի տարածումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ թե ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իրավունք չունի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել։

Ըստ Առաքելյանի, կանոնադրությունը պահանջում է, որ այդ պաշտոնում նշանակումներ կատարելու իրավասությունը պատկանում է բացառապես գործկոմին։

Առաքելյանի գրառմամբ կիսվեց նաև առողջապահության նախարար, գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը, նա էլ թե ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից։

Ֆուտբոլային հանրույթի որոշ ներկայացուցիչներ արձագանքեցին, անդրադառնալով ոչ թե, Թորոսյանի պնդմամբ, Վանեցյանի անընդունելի վարքագծին, այլ ընդհակառակը՝ ըստ էության, քննադատելով ֆեդերացիայի գործկոմի իշխանական ներկայացուցիչներին, նույնիսկ կարծիքներ հնչեցին, թե Վանեցյանին երկրի քաղաքական վերնախավը ցանկանում է հեռացնել պաշտոնից։

Այսօր էլ հայտնի դարձավ, որ ֆեդերացիայում նիստ է գումարվելու, իսկ թե օրակարգում ինչ հարցեր կան առայժմ հայտնի չէ, ֆեդերացիայի քարտուղար Արմեն Մելիքբեկյանը փոխանցեց՝ օրվա երկրորդ կեսին հայտարարություն կտարածեն:

«Օրվա երկրորդ կեսին՝ 5-ից հետո մենք կունենանք մեկնաբանություն», – ասաց Մելիքբեկյանը:

Գլխավոր մարզչի նշանակման մեջ իրավական խնդիրներ նկատած Մեսրոպ Առաքելյանը մինչ դեռ պնդեց՝ ինքն այս ամենում որևէ քաղաքական գործոն չի տեսնում:

«Բացառապես կանոնադրության հարցին է վերաբերում, և ընդ որում՝ նաև այստեղ ֆուտբոլային խնդիր էլ չեմ տեսնում գլխավոր մարզչի հետ կապված: Գոնե իմ տպավորությամբ՝ գործադիր կոմիտեի անդամների մոտ Աբրահամ Խաշմանյանի թեկնածության նկատմամբ որևիցե բացասական ընկալում չկա», – նշեց Առաքելյանը:

Աղբյուրը ՝ www.azatutyun.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ