fbpx
Սպորտ
19:20 18/03/2020

Աբրամովիչը անվճար հյուրանոց է տրամադրել բժիշկներին

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը «Ստեմֆորդ Բրիջ» մարզդաշտի տարածքում գործող «Միլենիում» հյուրանոցը 2 ամսով անվճար տրամադրել է Լոնդոնի բժիշկներին։

Այդտեղ կգիշերեն ու կկարողանան հանգստանալ NHS հիվանդանոցի բժիշկները։ Այս մասին հաղորդում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով բժիշկներն աշխատում են անկանոն ժամանակացույցով ու այս քայլը թույլ կտա նրանց տուն գնալու ու տնից գալու ժամանակը կրճատել։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ