Սպորտ

Աբրամովիչը պարբերաբար ցուցադրել է Չելսիին իր հավատարմությունը. Ֆրենկ Լեմպարդ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի վերաբերյալ իր կարծիքով:

«Վերջերս ես չեմ խոսել նրա հետ: Ես շատ եմ խոսում Մարինա Գրանովսկայայի և Պետր Չեխի հետ: Մենք շատ համախմբված ենք: Հաղորդակցությունը կարևոր գործոն է:

Ինչ-որ չափով ես Աբրամովիչին լավ եմ ճանաչում: Ես հասկանում եմ, թե նա ինչ է ուզում ակումբի համար: Ես դա զգացել եմ դեռևս ֆուտբոլիստ եղած ժամանակ, երբ Աբրամովիչը նոր էր եկել ակումբ: Մարինայի հետ իմ զրույցներում սա միշտ է պատմվում:

Ես ուզում եմ նույնը, ինչ նա: Կարծում եմ, որ նա անդադար ցուցադրում է իր նվիրվածությունը ակւմբին: Հիմա մենք ունենք այնպիսի բաներ, որոնք, հուսով եմ, թիմը ավելի լավը կդարձնեն հաջորդ մրցաշրջանում: Մենք ցանկանում ենք առաջ շարժվել »,- ասել է մարզիչը:

Աղբյուրը՝ Sky Sports։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ