Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը կների ակումբի մեծ վարկային պարտքը ու այն չի պահանջի դրա նոր գնորդից։
Այս մասին նա հավաստիացրել է «Չելսիի» մամուլի ծառայությանը։
Նա նշել է, որ ակումբը երբեք իր համար բիզնես կամ եկամտի աղբյուր չի եղել, այլ ուղղակի դրա նկատմամբ ունեցած կիրք։
Հիշեցնենք, որ երեկ ռուս միլիարդատերը պաշտոնապես հայտարարեց՝ «Չելսին» վաճառելու մտադրության մասին։ Forbes-ի տվյալներով՝ ակումբն իրեն պարտք է շուրջ 1,5 միլիոն ֆունտ։