fbpx
Սպորտ

Բարսելոնայի ռեկորդային ցուցանիշները․ Սետյենը հաջող է սկսել

«Բարսելոնան» վիճակագրական ուշագրավ ցուցանիշ է գրանցել նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի գլխավորությամբ անցկացրած առաջին խաղում: «Գրանադա»-ի հետ խաղում կատալոնական ակումբի ֆուտբոլիստները տիրում էին գնդակին ժամանակի 82.6%-ը:

Սա վերջին 9 տարվա ընթացքում, ինչպես նաև այս մրցաշրջանում կատալոնացիների լավագույն ցուցանիշն է:

Նշենք, որ 2011-ի մայիսի 11-ին, երբ «Բարսելոնան» մրցում էր «Լևանտե»-ի դեմ, կատալոնացիներ վերահսեկլ են գնդակը խաղի ժամանակի 84%-ը։ Այդ ժամանակ թիմը գլխավորում էր Խոսեպ Գվարդիոլան։

Բացի դրանից՝ «Գրանադա»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներն կատարել են 1005 փոխանցում, որոնցից հաձող էին 921-ը:  2005/06 մրցաշրջանից հետո սա երրորդ անգամն է, երբ Լա լիգայի թիմը մեկ խաղում ավելի քան 1000 փոխանցում է կատարում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ