Սպորտ

Կարանտինի ընթացքում 88%-ով աճել է ֆիզիկական վարժություններ անողների թիվը

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան, կազմակերպության անդամ 214 ֆեդերացիաների հետ, առցանց քննարկել է մարզաձևի զարգացման նոր ռազմավարական ծրագիրը, կորոնավիրուսի համավարկին առնչվող առողջապահական առաջարկությունները, մարզիկների վերապատրաստման և մրցումներին վերադառնալու, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի գործընթացին վերաբերող հարցեր, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

«Նոր ճանապարհային քարտեզը թույլ կտա համախմբել շահագրգիռ կողմերին և որոշ նորարարական ու ստեղծագործական գաղափարներով նպաստել մարզաձևի առաջընթացին։

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարանտինի ընթացքում 88 տոկոսով աճել է ֆիզիկական վարժություններով զբաղվողների թիվը։ Բնակչությունն առավելապես զբաղվել է վազքով և քայլքով։

Պետք է ոգեշնչել այդ մարդկանց, որպեսզի նրանք շարունակեն ձեռք բերած սովորությունները»,- ասել է աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Կոեն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ