ՀՀ-ում աճում է քովիդից փաստացի բուժում ստացողների թիվը-Azat TV
Առողջապահություն
11:10 14/01/2022

ՀՀ-ում աճում է քովիդից փաստացի բուժում ստացողների թիվը

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 347084 դեպք, որոնցից 333412 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 4811 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 273 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 101 պացիենտներ, մահացել՝ 1-ը։

Ըստ աղբյուրի՝ առայսօր քովիդի հետևանքով 8015 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: Մինչ այս կատարվել է 2630763 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ