Ադամ Շիֆը Կոնգրեսում կներկայացնի բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվելու անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը:
Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսի քննարկման ներկայացնել բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով ամբողջովին արգելել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին»,- գրել է նա։

