«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել ներկայումս «Վուլվզ»-ի հարձակվող Ադամա Տրաուրեին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները այս մրցաշրջանում հետևել են իսպանացու խաղին ու ապշած են: Ակումբում նպատակ ունեն ամռանը վերադարձնել 24-ամյա հարձակվողին:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Տրաուրեն անցկացրել է 24 խաղ՝ դառնալով 4 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նշենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնան» լքել է 2015 թ-ին՝ տեղափոխվելով «Ասթոն Վիլա»:

