Միլիարդավոր տարվա պատմություն ունեցող աշխարհի ամենամեծ հղկված սև ադամանդը վաճառվել է 3.16 մլն ֆունտ ստերլինգով (4.3 մլն դոլար): Այս մասին հայտնել է BBC News-ը։
Աղբյուրը նշել է, որ 555.55 կարատանոց քարը ակնկալվում էր վաճառել 4.4 մլն ֆունտով, սակայն գնորդը որոշել է թվային արժույթով վճարել:
Էնիգմա անունը ստացած ադամանդի ծագման մասին մի քանի հետաքրքիր տեսություններ կան, որոնցից մեկի համաձայն՝ այն Երկրում է հայտնել աստղակերպի հետ մոլորակի բախումից հետո: